Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ինչո՞ւ սկսել Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ, եթե փաշինյանը պատրաստ է զիջելու ամեն ինչ

Ինչո՞ւ սկսել Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ, եթե փաշինյանը պատրաստ է զիջելու ամեն ինչ
21.02.2024 | 22:48

2018 թ իշխանազավթումը ուներ մի քանի նպատակ, պատվիրատուներից Արևմուտքի համար առաջնային է ռուսական զորախմբի ամբողջական հեռացումը, թուրքական աշխարհի համար` պանթուրքիզմի ծրագրերի իրականացումը` Արցախի ամբողջական հայաթափում, Հայաստնի ինքնավարության վերացում:

Բնականաբար, փաշինյանն առավելագույնն արեց, սակայն վերջնական ավարտին չի կարող հասցնել ամբողջապես կորցնելով իր նկատմամբ հասարակության վստահությունը, հետևաբար, թուրքական աշխարհը կձգտի դրան հասնել լայնածավալ ռազմական սադրանքի միջոցով, ինչը ոչ մի կերպ չի թաքցնում Բաքվի բռնապետն իր հռետորաբանությամբ, իսկ Հայաստանի կառավարիչը ճղճղան լացով, երկուստեք իրենց համաձայնեցված գործողություններով ավելի ու ավելի են իրավիճակը մոտեցնում ռազմական էքսպանսիային:

Իսկ հաջորդ պատերազմը չի լինելու միջանցքի, կամ «անկլավների» համար, այն լինելու է հասարակությանը վերջնական կապիտուլացիա պարտադրելու և հայկական զինուժն ամբողջությամբ զինաթափելու նպատակով, ինչպես արվեց Արցախում:

Հետևաբար, հայկական բանակի լուծարումը կբերի Հայաստանի ինքնավարության ամբողջական վերացմանը, կտա երաշխիք Ադրբեջանին այլևս իրեն ապահով զգալու և կեղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու, իսկ նշված պայմանագիրն էլ հիմք` տարածաշրջանից ռուսական զորակայանների հեռացման գործընթաց սկսելու:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ